Քանի որ կորոնավիրուսը շարունակում է տարածվել աշխարհով մեկ, ցանկանում ենք առանձնացնել այն միջոցառումները, որոնք մենք՝ որպես ընկերություն անում ենք, որպեսզի փոքրացնենք վիրուսի տարածումը, ինչպես նաև այն նախազգուշական միջոցները, որոնք մենք բոլորս կարող ենք ձեռնարկել և ստանալ առավել ճշգրիտ ու արդիական տեղեկատվություն բռնկման հետ կապված:
Բոլտի ծառայություններն ինչ–որ կերպ փոխվե՞լ են
Բոլտի ուղևորափոխադրման ծառայությունը գործում է կանոնավոր կերպով: Ունենալով մանրամասն ներքին ընթացակարգեր՝ մենք կարողացել ենք հաշվի առնել բոլոր ռիսկերն ու ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ մեր բոլոր հաճախորդների համար: Իրավիճակից ելնելով՝ մենք պատրաստ ենք համագործակցել նաև տեղական առողջապահական մարմինների հետ:
Օրինակ՝ մի քանի շաբաթ առաջ մենք մեր վարորդներին մանրամասն տեղեկացրել ենք այն քայլերի մասին, որոնցով կարելի է կանխել վիրուսի տարածումը: Քանի որ նրանք օրվա ընթացքում շատ մարդկանց հետ են շփվում, մենք նրանց տեղեկացրել ենք, թե ինչպես պետք է կապ հաստատեն տեղական առաողջապահական մարմինների հետ:
Օգտվելով առիթից՝ հիշեցրել ենք նաև Առողջապահական Համաշխարհային Կազմակերպության` վերջերս մշակած գործնական խորհուրդներն, ինչպիսիք են.
- Մնացե՛ք տանը, եթե Ձեզ լավ չեք զգում;
- Ձեռքերը հաճախ լվացե՛ք և օգտագործե՛ք ախտահանիչ միջոցներ;
- Հազալիս կամ փռշտալիս փակե՛ք բերանն ու քիթը ծալած արմունկով, կտորով կամ անձեռոցիկով: Օգտագործելուց հետո անմիջապես դեն նետե՛ք կտորը կամ անձեռոցիկը:
- Խուսափե՛ք շնչառական հիվանդության ախտանշաններ ունեցող մարդկանց հետ շփումից:
Այս խորհուրդները բոլորիս համար են, ուստի, խնդրում ենք, համոզվե՛ք, որ անում ենք հնարավոր ամեն ինչ՝ վիրուսի տարածումը կանխելու համար:
Այս խորհուրդների հետ միասին մենք մեր վարորդներին տրամադրում ենք նաև ձեռքերը ախտահանող միջոցներ:
Իսկ ի՞նչ կասեք Բոլտի գրասենյակների մասին
Այս շաբաթ մենք որոշում ենք կայացրել խնդրել մեր եվրոպական գրասենյակների աշխատակիցներին աշխատել տնից մինչև հետագա ծանուցում ստանալը, եթե նրանց աշխատանքի բնույթը դա թույլ է տալիս:
Մենք կշարունակենք հետևել ազգային կառավարությունների, ինչպես նաև ԱՀԿ–ի վերջին խորհուրդներին, որպեսզի համոզված լինենք, որ և՛ մեր հաճախորդները, և՛ մեր աշխատակիցները հնարավորինս ապահով են:
Ավելի կոնկրետ հարցեր ու պատասխաններ
Խնդրում ենք կարդալ ավելի կոնկրետ հարցերն ու պատասխանները ներքևում՝ ավելի մանրամասն տեղեկության համար: Եթե դեռևս ունեք հարցեր, մի վարանեք կապ հաստատել մեր հաճախորդների սպասարկման բաժնի աշխատակիցների հետ:
Եթե կարծում եմ, որ իմ վարորդը հիվանդ է, կարո՞ղ եմ ընդհատել երթը:
Եթե կարծում եք, որ Ձեր վարորդի հետ միևնույն մեքենայի մեջ գտնվելը վնասում է Ձեր առողջությանը, Դուք միշտ իրավունք ունեք քաղաքավարի կերպով բացատրել նրան իրավիճակն ու ավարտել երթը:
Եթե իմ հախաճորդը հիվանդ է, կարո՞ղ եմ դադարեցնել երթն ու խնդրել նրան իջնել մեքենայից:
Եթե կասկածներ ունեք, որ հաճախորդի հետ միևնույն մեքենայի մեջ գտնվելը վնասում է Ձեր առողջությանը, Դուք միշտ իրավունք ունեք քաղաքավարի կերպով բացատրել նրան իրավիճակն ու ավարտել երթը:
Արդյոք Բոլտն իր վարորդներին տրամադրու՞մ է ցանկացած տեսակի կանխարգելիչ միջոցներ (ձեռքերի ախտահանիչ, դիմակ):
Որոշ երկրներում վարորդներին տրամադրվում են ձեռքի ախտահանիչ միջոցներ նրանց ցանկության դեպքում:
Արդյոք Բոլտը տրամադրու՞մ է հիվանդության համար վճար կամ այլ տեսակի փոխհատուցում վիրուսից վնաս կրած վարորդներին:
Մենք, իհարկե, ըմբռնումով ենք մոտենում այն իրավիճակին, որ որոշ վարորդներ, հնարավոր է, որոշակի ժամանակով չկարողանան վարել, սակայն Բոլտի վարորդներն անկախ ծառայություն մատուցողներ են, որոնք օգտվում են մեր հարթակից: Ուստի, մենք չենք կարող փոխհատուցում տրամադրել այն վարորդներին, որոնք ստիպված են չաշխատել:
Որտե՞ղ կարելի է գտնել կորոնավիրուսի վերաբերյալ ամենաթարմ տեղեկատվությունը:
Կորոնավիրուսի (COVID-19) պանդեմիայի վերաբերյալ տեղեկության լավագույն աղբյուրը Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունն է: Նրանց կայքի «Խորհուրդներ հասարակությանը» բաժինը ներկայացնում է ամենաթարմ գործնական խորհուրդներն ու տեղեկությունը բռնկման վերաբերյալ:
Մենք նաև հորդորում ենք հետևել Ձեր երկրի առողջապահական մարմնի կողմից տրված ցուցումներին՝ ավելի տեղայնացված տեղեկություն ստանալու համար: