Ինչպես ամբողջովին մաքրել մեքենան ախտահանիչ միջոցների օգնությամբ

April 23, 2020

how to clean your car

Հիմա առավել, քան երբևէ անհրաժեշտ է մաքուր պահել մեզ շրջապատող ամեն ինչ։ Այսօր կպատմենք, թե ինչպես է պետք ախտահանիչ միջոցների օգնությամբ մաքրել Ձեր մեքենան ստեղծված իրավիճակում։ 

Նախքան մաքրման աշխատանքներ սկսելը, խնդրում ենք կարդալ ստորև ներկայացված ուղեցույցն ամբողջությամբ։

Մեքենան մաքրելու համար Ձեզ պետք կգան

Ձեր անվտանգության համար.

  • Մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ,
  • Գոգնոց, ցանկալի է մեկանգամյա օգտագործման, (եթե չունեք, օգտագործելուց հետո գոգնոցը պարզապես լվացեք),
  • Պաշտպանիչ դիմակ՝ Ձեր բերանը և քիթը պաշտպանելու համար,
  • Ակնոց՝ Ձեր աչքերը պաշտպանելու համար,
  • Կտոր (օգտագործելուց հետո միմոռացեք այն լավ լվանալ)։

Լրացուցիչ. Մեքենան մաքրելու համար Ձեզ նաև պետք կգա փոշեկուլ և ախտահանիչ միջոց։

Շատ մաքրող միջոցներ այս պահին մեծ պահանջարկ ունեն, որոշները նույնիսկ արդեն սպառվել են, սակայն ոչ բոլոր ախտահանիչ միջոցներն են արդյունավետ։ Բարեբախտաբար Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը մարտ ամսվա սկզբին հայտարարեց մոտ 300 միջոցի անվանում, որոնք սպանում են կորոնավիրուսը։ Ձեր մեքենան մաքրելու համար ընտրեք միջոցներ, որոնք չեն պարունակում սպիտակեցնող նյութեր, հակառակ դեպքում կվնասեք մեքենայի սրահը։ 

Նաև պետք է նշենք, որ ախտահանիչ միջոցի արդյունավետությունը կախված է ոչ միայն բաղադրիչների տոկոսային հարաբերակցությունից, այլ նաև նրանից, թե ինչքան ժամանակ այն կմնա մակերեսի վրա։ Մանրէաբան և գրող Ջէյսոն Տետրոն խորհուրդ է տալիս նյութը թողնել կոշտ մակերեսի վրա առնվազն մեկ րոպե, նախընտրելի է՝ երեք։ 

Ուշադիր մաքրեք ձեր մեքենայի հետևյալ տարածքները

Վարորդի տարածք

  • Միացման կոճակը,
  • Օդոմետրի էկրանը,
  • Բոլոր ցուցիչները,
  • Ղեկը (առջևից և ետևից),
  • Ղեկի կոճակները,
  • Փոխանցման տուփի ձողը։

Մեքենայի առջևի հատված

  • Կենտրոնական և ուղևորի օդափոխիչները,
  • Տաքացման/հովացման համակարգի կոճակները,
  • Ռադիոյի կոճակները և էկրանը,
  • Դիմապակու ներքևի հատվածը,
  • Իրերի պահպանման դարակը,
  • Իրերի պահպանման բոլոր հատվածները,
  • Բաժակների կրիչները։

Նստատեղերը, դռները և լույսերը

  • Բոլոր նստատեղերը և գլխահենակները,
  • Ամրագոտիները և ամրագոտու կողպեքը,
  • Նստատեղի և գլխահենակի կառավարման կոճակները,
  • Դռների բռնակները, կողպեքները, գրպանիկները և պատուհանների կառավարման կոճակները,
  • Մյուս բոլոր բռնակները և ներսի լույսերը։

Բեռնախցիկ

  • Բեռնախցիկի կոճակը,
  • Բեռնախցիկի բոլոր կոճակները և բռնակները,
  • Դարակներն ու ցանցերը։

how to clean your car

Ձեր մեքենան մաքրելու 6 քայլ

  1. Սկսելուց առաջ բացեք բոլոր դռները և օդափոխեք մեքենան։ Այդ ընթացքում հագեք անվտանգության համար անհրաժեշտ բոլոր իրերը (ձեռնոցները, պաշտպանիչ դիմակը, գոգնոցը, ակնոցը) և հեռացրեք աղբը մեքենայի միջից։
  2. Մեքենան ամբողջովին մաքրելու համար փոշեկուլով մաքրեք նաև ոտնատակի գորգերը։
  3. Մինչ մեքենան օդափոխվում է, փոշեկուլով մաքրեք նաև նստատեղերը և հատակը։
  4. Խոնավեցրեք շորը ախտահանող միջոցով և սկսեք մաքրել վերոնշյալ բոլոր հատվածները։ Ցուցակը կարող եք որպես ընտրացուցակ օգտագործել։ Միմոռացեք թողնել ախտահանիչ միջոցները մակերեսների վրա՝ թույլ տալով նրանց ամբողջովին մաքրվել։
  5. Ամեն ինչ մաքրելուց հետո հետ տեղադրեք գորգերը և փակեք մեքենայի դռները։
  6. Դեն նետեք անվտանգության համար անհրաժեշտ բոլոր իրերը և լվացեք այն իրերը, որոնք պատրաստվում եք կրկին օգտագործել։

Եթե ունեք գոլորշիով մաքրող սարք, ապա խորհուրդ ենք տալիս օգտագործել այն ախտահանիչ միջոցների կամ օճառի հետ միասին։ Միօգտագործեք միայն գոլորշին. կորոնավիրուսը ծրարված վիրուս է, ինչը նշանակում է, որ այն ունի պաշտպանիչ շերտ, որը չի վնասվում միայն գոլորշու կիրառումից։ 

Միմոռացեք Ձեր մասին

Ամեն մանրուք  կարևոր է. հոգ տանելով Ձեր մեքենայի մաքրության մասին՝ միմոռացեք նաև անձնական հիգիենայի մասին՝ հաճախ լվացեք Ձեր ձեռքերը և հնարավորինս շատ տանը մնացեք։ COVID-19 պանդեմիայի մասին բոլոր նորություններին կարող եք հետևել այս կայքում։ 

Առողջ եղեք։

Վերջին գրառումներ