Ինչպե՞ս վարելիս ավել գումար վաստակել: Ահա՛, մի քանի խորհուրդ:

March 12, 2020

Jak zostać taksówkarzem

Ցանկանո՞ւմ եք ավելացնել Ձեր եկամուտները որպես Bolt վարորդ: Կամ միգուցե փնտրո՞ւմ եք կողքից ավելի շատ գումար աշխատելու հնարավորություններ: Անկախ նրանից թե Դուք նոր եք դիտարկում դառնալ Bolt վարորդ, թե արդեն վարում եք կանոնավոր կերպով, Դուք ճիշտ տեղում եք: Բլոգի այս նյութը, հուսով ենք, կմատնան/ի որոշակի հիմնական կետեր և կներկայացնի, ոե ինչպես ավել գումար վաստակել վարելիս: Սկսե՛նք

Ինչպե՞ս ավել գումար վաստակել: Կարևոր է ժամանակի ճի՛շտ կառավարումը

Ա՜հ, կրկին այդ ժամանակի կառավարման կախարդական կոնցեպտը: Այս կոնցեպտը դուք կգտնեք բոլոր գրքերում, որոնք վեռնագրված են «Ինչպե՞ս ավել գումար վաստակել» կամ «Գումար աշխատելու մտքեր»: Դուք գիտեք դրանք

Կարծո՞ւմ եք, սա ևս մեկ «ոգեշնչող» հոդված է, որը լի է ազդեցիկ բառերով: Ո՛չ: Մինչև Դուք կլքեք այս էջը, պետք է իմանաք, որ մենք պատրաստվում ենք լինել հնարավորինս պրակտիկ: Դուք կստանաք մի քանի կարևոր խորհուրդներ այն մասին, թե ինչպես կառավարել ձեր ժամանակը, լինել ավելի արդյունավետ որպես Bolt վարորդ, ինչև կարող է օգնել Ձեզ ավելացնել եկամուտները

Ահա մի քանի կարևոր խորհուրդ.

  1. Դարձեք օնլայն ամենապահանջված ժամանակ;
  2. Ընդունեք բոլոր պատվերները;
  3. Օգտվեք նոնստոպ երթերից;
  4. Կարդացեք բոլոր ծանուցումներև և հետևեք նորություններին
  5. Սիրալիր եղեք հաճոախորդների հանդեպ;
  6. Ընդմիջումներ արեք.

Եկե՛ք հիմա ավելի մանրամասն ծանոթանանքն բոլոր այս կետերին, որոնք կօգնեն Ձեզ պարզելու, թե ինչպես ավել գումար վաստակել որպես Bolt վարորդ:

  1. Դարձեք օնլայն ամենապահանջված ժամանակ

Bolt վարելու հետ կապված ամենատարածված թյուրըմբռնումն այն հավատն է, որ պետք է լինել անընդհան օնլայն, որպեսզի ավելացնեք եկամուտները: Նախ  և առաջ, սա ո՛չ առողջարար է, ո՛չ էլ ապահով, և երկրորդը՝ ո՛չ էլ շատ խելացի է:

Դուք հավանաբար նկատել եք, որ երթևեկության մեջ կան ինչպես շատ այնպես էլ քիչ ծանրաբեռնված պահեր, այնպես չէ՞: Դրա համար կան բազում գործոններ. Շաբաթվա օրը, օրվա ժամը և նույնիսկ եղանակը: Այսպիսո, կարող եք առավել խելացի օգտագործել օնլայն դառնալու և վարելու Ձեր ժամանակը: Պիկ ժամերը, ինչպես նաև անձրևոտ եղանակը ու շաբաթվավերջյան ուշ երեկոյան/վաղ առավոտյան ժամերը Ձեր կողմից են: Համոզվե՛ք, որ անհրաժեշտ վառելիք ունեք այս պիկ ժամերից առաջ, որպեսզի չունենաք կարիք դատարկ երթևեկելու, երբ կարող էիք ավել գումար վաստակել

Սովորեք պլանավորել Ձեր օրն այս պիկ ժամերի շուրջը: Ինչքան շատ մարդ ունի երթևեկելոի կարիք, այնքան ավելի բարձր շաբաթական եկամուտ դա կնշանակի Ձեզ համար:

  1. Ընդունեք բոլոր պատվերները

Սա նույն մտածելակերպի մասին է, որի մասին խոսեցինք վերևում: Եթե օնլայն եք, եղե՛ք ակտիվ: Եթե ակտիվ եք, մի եղեք ընտրողական, որ պատվերն ընդունել և որը մերժել:

Որոշ վարորդներ մերժում են պատվերները «պարզապես, որովհետև». Եթե մտածենք, սա այնքան էլ լավ միտք չէ: Դուք պարզապես նվազեցնում եք Ձեր ավելի շատ գումար աշխատելու հնարավորությունները: Բացի այդ, երթեր մերժելը կնվազեցնի Ձեր ակտիվության ցուցանիշը, ինչը կարող է բերել համակարգի կողմից Ձեր հաշվի ավտոմատ բլոկավորման:

Ընդունեք բոլոր եկող պատվերները, որպեսզի լինեք արդյունավետ: Խոսելով արդյունավետության մասին՝ Դուք պետք է մշտապես օգտվեք մեր ցուցակի 3-րդ կետի ֆունկցիոնալությունից

earn more money driving with bolt

  1. Օգտվեք նոնստոպ երթերից

Նոնստոպ երթերի գործիքը հատուկ նախատեսված է Ձեզ համար, որպեսզի կրճատեք պատվերների միջև ընկած սպասելաժամանակը: Ահա՛, թե ինչպես է այն աշխատում.

  • Միշտ միացրած ունեցեք նոնստոպ երթերի ֆունկցիոնալը Bolt վարորդի հավելվածում;
  • Ընդունեք եկող պատվերը;
  • Երբ մեկ այլ ուղևոր երթ է պատվիրում Ձեր վերջնակետին մոտ կետից, դուք կստանաք այդ պատվերը;
  • Ավարտելով ընթացիկ պատվերը, կարող եք առանց ժամանակ կորցնելու գնալ հաջորդ ուղևորի հետևից;

Այսպիսով, եթե մտածում եք, թե ինչպես ավել գումար վաստակել իսկապես պարզ եղանակով, պարզապես ակտիվացրեք նոնստոպ երթերի ֆունկցիոնալը:

  1. Եղեք տեղեկացված

Սա աշխատում է երկու ուղղությամբ: Եկեք սկսենք ավելի քիչ ջանք պահանջողից: Ժամանակ առ ժամանակ Դուք ծանուցումներ կստանաք Bolt-ից. Ինչո՞ւ է անհրաժեշտ կարդալ դրանք: Նրանք տեղեկատվություն են պարունակում տարբեր ակցիաների և բոնուսների մասին, որոնք հնարավոր են դարձնում ավելի բարձր շաբաթական եկամուտ ստանալ: Այսպիսով, բացե՛ք հավելվածը, սեղմե՛ք ծանուցման վրա և ուշադիր կարդացե՛ք:

Երկրորդը. Լսե՛ք ռադիո, նորություններ կարդացե՛ք, շփվեք այլ մարդկանց հետ: Այսպես Դուք կարող եք վստահ լինել, որ տեղյակ եք քաղաքում տեղի ունեցող իրադարձություններից՝ մեծ համերգներ, կոնֆերանսներ, մարզական միջոցառումներ կամ ցանկացած այլ տեսակի մեծ հավաքներ, որ կարող են բերել այդ տարածքում պատվերների կտրուկ աճի: Գտե՛ք օրվա մեջ 5 րոպե, որ ստուգեք, թե ինչ է կարտարվելու քաղաքում և որտեղ: Վերաբերվեք սրան, որպես գումար աշխատելու ստեղծագործ տարբերակ

Կարևոր է նաև իմանալ քաղաքի ամենապոպուլյար հատվածները: Յուրաքանչոյւր քաղաք ունի հատվածներ, որոնք ավելի ակտիվ են, և հատվածներ, որոնք պակաս ակտիվ են: Պարզ հաշվարկ է. Մարդկանցով ավելի լի հատվածներում հավանականությունը պատվեր ստանալու շատ ավելի մեծ է, այպես չէ՞:

bolt driver

  1. Եղե՛ք սիրալիր

Քաղաքավարությունը չի հանգեցնում ծախսերի, բայց միանշանակ բերում է դրական արդյունքի, հատկապես, երբ ամեն օր աշխատում եք այլ մարդկանց հետ: Bolt-ի դեպքում, սա հենց դրա մասին է:

Դժվար չէ սիրալիր լինել. Ողջունեք Ձեր ուղևեորին, օգնեք նրանց, եթե կարիք կա և ապահով վարեք: Լավ տպավորություն թողնելը կարտացոլվի Ձեր վարկանիշում: Ինչո՞ւ է սա կարևոր: Որովհետև 4.3-ից ցածր վարկանիշով վարորդները բլոկավորվում են հավելվածի կողմից և Դուք չեք կարող ավել գումար վաստակել առանց հավելվածից օգտվելու հնարավորության:

  1. Ընդմիջումներ արե՛ք

Դուք նաև պետք է հետևեք Ձեզ այս «Ինչպե՞ս ավել գումար վաստակել» ճամփորդության ընթացքում: Սա, իրականում ամենակարևոր խորհուրնդ է այս ամբողջ ցուցակում

Մտածե՛ք Ձեր մասին, օգտագործեք վերը բերված բոլոր խորհուրդները, որպեսզի գտնեք վարելուց հանգստանալու լավագույն ժամանակը: Առողջ եղե՛ք, քնե՛ք բավարար չափով և մի՛ վարեք, եթե այդքան էլ լավ չեք զգում Ձեզ:

Վերջին գրառումներ