Վարորդը Ձեզ ապահով և արագ տե՞ղ է հասցրել, ապահովել է Ձեր լավ տրամադրությո՞ւնը կամ թույլ է տվել ծանր օրվանից հետո վայելել երկար սպասված լռությո՞ւնը։ Այսուհետ կարող եք շնորհակալություն հայտնել Ձեր վարորդին՝ ուղևորությունից հետո վերջինիս թեյավճար փոխանցելով նաև վճարման անկանխիկ եղանակը օգտագործելիս: Մանրամասներին ծանոթացեք ստորև.
Թեյավճար թողեք Bolt հավելվածի միջոցով

Ի՞նչ է հարկավոր անել.
- Ուղևորությունից առաջ ընտրեք վճարման անկանխիկ եղանակը,
- Գնահատեք Ձեր երթը 4 կամ 5 աստղ,
- Ցանկության դեպքում թողեք մեկնաբանություն,
- Ընտրեք թեյավճարի չափը,
- Սեղմեք կոճակը և վերջ։
Թեյավճարն ամբողջությամբ տրամադրվելու է վարորդին։
Թեյավճար թողնելու հնարավորությունը հասանելի է լինելու ուղևորության ավարտից հետո ևս 15 րոպե։
Ի՞նչ չափի թեյավճար է պետք թողնել
Թեյավճարը նման է ատամ լվանալուն. բոլորս գիտենք, որ այն հարկավոր է, բայց ոչ ոք հստակ չգիտի, թե կոնկրետ ինչքան ժամանակ է պետք լվանալ։ Արդյոք 2 րոպեն բավակա՞ն է։ Իսկ ուղևորության արժեքի 10%-ը բավարա՞ր է թեյավճար թողնելու համար։
Նախևառաջ պետք է հիշել, որ թեյավճար թողնելը Ձեր ընտրությունն է։ Եթե ցանկություն չունեք, կարող եք նաև չթողնել։ Սակայն, եթե ցանկանում եք հաճելի ուղևորության համար ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեր վարորդին, կարող եք անել դա` թեյավճար թողնելով։
Թեյավճարի չափը կախված է մի քանի գործոնից՝ սպասարկումը, Ձեր տրամադրությունը և Ձեր հոգեվիճակը։ Վարորդի համար կարող է հաճելի լինել ցանկացած չափի թեյավճար։
Թեյավճար թողե՛ք և շնորհակալություն հայտնե՛ք
Խոսելով թեյավճարի մասին՝ ցանկանում ենք բոլորին հիշեցնել, թե որքան կարևոր է շնորհակալություն հայտնելը։ Այն կարող է շատ փոքր լինել, սակայն ՄԵԾ ազդեցություն ունենալ վարորդի տրամադրության վրա։ Հաջորդ անգամ հաճելի երթից հետո մի՛ մոռացեք շնորհակալություն հայտնել Ձեր վարորդին։ Բոլորի գործն արժանի է գնահատականի։
Ուղևորությո՞ւն է հարկավոր, օգտվե՛ք Bolt-ից։ Ներբեռնեք հավելվածն այստեղ։