Գիտեի՞ք, որ Հայաստանում սեռերի միջև վարձատրության տարբերությունը 20% է: Դա նշանակում է, որ Ձեր տատիկը, մայրիկը, քույրիկը, աղջիկը, մորաքույրը կամ հորաքույրը, զարմուհին, կինը, ընկերուհին կամ լավագույն ընկերը, կատարելով միևնույն աշխատանքը, վարձատրվում է 20% ավելի քիչ, քան իր տղամարդ գործընկերը: Դա պարզապես անարդար է:
Իսկ ի՞նչ գիտենք այլ երկրների մասին
Սեռերի միջև վարձատրության տարբերությունը միայն Հայաստանում չէ խնդիր: ԵՄ–ում 2017թվականի ընթացքում կանանց կեղտոտ ժամավճարը միջինը 16%-ով ցածր էր տղամարդկանց ժամավճարից: 2017թ. ԵՄ–ում սեռերի միջև վարձատրության ամենամեծ տարբերությունը գրանցվել է Էստոնիայում (25.6%), իսկ ամենացածրը՝ Ռումինիայում (3.5%):
Չմոռանա՛ք կիսվել գրաֆիկում ներկայացված թվերի մասին Ձեր բացահայտումներով մեր ֆեյսբուքյան էջում: Այսպիսով Դուք կբարձրացնեք այս խնդրի մասին իրազեկվածությունը և, միաժամանակ, կմասնակցեք Բոլտի բոնուս–ակցիային:
Ինչու՞ են կանայք քիչ վարձատրվում
Սեռերի միջև վարձատրության տարբերությունը գնալով ավելի է խորանում, քանի դեռ մարդիկ մտածում են, որ կանայք միևնույն գործի համար արժանի են ավելի քիչ վարձատրության, քան տղամարդիկ: Այո, նույնիսկ 2020 թվականին խտրականությունն այս հարցում դեռ լուրջ գործոն է, բայց բացի դրանից կա նվազագույնը 3 այլ աջակցող գործոն.
- Տարանջատում. Ցածր վարձատրվող աշխատանք կատարողների մեջ կանայք մեծ թիվ են կազմում, մինչդեռ բարձր վարձատրվող աշխատանք կատարողների թվում առաջատարները տղամարդիկ են;
- Վճարվող ու չվճարվող ժամերի անհավասարակշռություն. Միջինը կանայք ավելի քիչ են աշխատում վարձատրվող ժամերին, քան տղամարդիկ, բայց միևնույն ժամանակ նրանք ավելի շատ են աշխատում չվարձատրվող ժամերին;
- Ապակե առաստաղը. Աշխարհի թոփ ղեկավարների 10%-ից քիչն են կանայք
Մենք չէինք իմանա այս վիճակագրության մասին, եթե չլիներ Եվրոպական Հանձնաժողովի համապարփակ անդրադարձն այս խնդրին:
Ինչու՞ է Բոլտը խոսում այս մասին
Պարզապես Կանանց միազգային օրն է՝ այն օրը, երբ մենք շնորհակալություն ենք հայտնում մեր կյանքի բոլոր հիասքանչ կանանց: Սա նաև դարձել է կանանց իրավունքների համար շարժման առանցքային կետը, և մենք ուզում ենք մեր լուման ունենալ՝ վստահ լինելու համար, որ բոլորն իրազեկ են այս անարդարությանը:
Մենք գիտենք, որ այս հոդվածը չի լուծելու սեռերի միջև վարձատրության տարբերության խնդիրը, բայց համաձայնեք, որ այս խնդրի մասին իրազեկվածության բարձրացումից սկսելը լավ միտք է:
Ուստի, այս տարի ամեն ինչ արե՛ք, որ հետ բերեք Ձեր սիրելիներին: Ձեր գնած ծաղիկներն, անշուշտ, գեղեցիկ են ու նրա դեմքին ժպիտ կառաջացնեն, բայց կարևոր է, որ այդ ուշադրությունը լինի 365 օր: Թույլ մի տվեք, որ անհավասարությունն աննկատ մտնի մեր կյանք:
Շնորհավոր Կանանց միջազգային օրը:
Հ.Գ. Նշենք, որ Բոլտի վարորդները Հայաստանում միշտ կունենան վարձատրության հավասար պայմաններ անկախ սեռից: Քանզի ցանկացած այլ բան պարզապես սխալ կլիներ:
